ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն մեկնել է Պակիստան:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Trthaber -ը:
Չավուշօղլուն մեկնել է Պակիստան՝ մասնակցելու Իսլամական համագործակցության կազմակերպության արտգործնախարարների խորհրդի 48-րդ հանդիպմանը։
Նախարար Չավուշօղլուն կարճատև զրույց է ունեցել թուրքական կառույցների ներկայացուցիչների հետ։
Նա նաև երկկողմ հանդիպումներ կունենա կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների հետ։
--00—ՀԶ