ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News
Այն, ինչ կատարվում է ՌԴ-ում, Ուկրաինայում և ընդհանուր առմամբ աշխարհում, այդ բոլոր վերադասավորումները, ըստ իս, մի շարք վտանգների հետ մեկտեղ, մի շարք դռներ են բացում, այդ թվում՝ էներգետիկ ոլորտում, որը մենք պետք է տեսնենք։ Այս մասին 24TV-ի եթերում ասել է վերականգնվող էներգետիկայի ոլորտի փորձագետ, տնտեսագետ Հայկ Շեկյանը։
Նրա խոսքով՝ վերականգնվող էներգետիկան կարող է դառնալ ՀՀ֊ի տնտեսության զարգացման լոկոմոտիվը։
Խոսելով հոսանքի արտադրության մասին՝ բանախոսը նշել է, որ ՀՀ-ն ունի բավականին մեծ ավելցուկային հզորություններ, սակայն դրանք գտնվում են վատ վիճակում։
Բանախոսն անդրադարձել է նաև ոլորտին առնչվող այլ ուշագրավ հարցերի՝ աշխարհաքաղաքական զարգացումների ֆոնին։
Մանրամասները՝ տեսանյութում։