ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News
Կորոնավիրուսը փոխեց հին աշխարհակարգը։ Նվազագույն կորուստներով դուրս կգան այն պետությունները, որոնք կընկալեն այդ իրողությունը։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը։
Ըստ պատգամավորի՝ երկրագունդը պատերազմի մեջ է անտեսանելի թշնամու դեմ, իսկ միջազգային տնտեսությունը մտել է ամենածանր անկման մեջ։
«Սա փաստացի հին տնտեսության ոչնչացումն է։ Կորոնավիրուսը գործոններից մեկն էր, որը կատալիզատոր դարձավ, դարձավ այն ձգանը, որը իրավիճակը պայթեցրեց»,- ասել է Աբովյանը։
Պատգամավորն անդրադարձել է նաև Վեհափառ Հայրապետի հայտարարության շուրջ բարձրացված աղմուկին։
Մանրամասները՝ տեսանյութում։