ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News
Գերմանիան չի պատրաստվում խախտել գործող պայմանագրերն ու ռուսական գազի դիմաց վճարել ռուբլիով, տեղական ընկերությունները համաձայն են այս որոշման հետ։ Այս մասին հայտարարել է ԳՖՀ-ի փոխկանցլեր, էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեքը Բեռլինում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։
«Մենք սկսել ենք իրականացնել արտակարգ ծրագիր ռուսական գազի մատակարարման դադարեցման դեպքում։ Գերմանիայի էներգետիկ անվտանգությունն ապահովված է, գազի պահեստները համալրված են 25%-ով», - ասել է նա։
Հիշեցնենք, որ Ռուսաստանն արևմտյան պատժամիջոցների կիրառման պայմաններում որոշում է ընդունել գազի դիմաց գանձել սեփական տարադրամով՝ ռուբլիով։
--00--ՍԳ