Ռուսական գազից մի օր պետք է հրաժարվենք, որ կարողանանք անկախ ապրել․ Գագիկ Մելքոնյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 10, 24News

ԱՄՆ-ն Հայաստանին բարեկամ է, մեզ ձեռք է մեկնել, այլևս չենք սպասելու, բոլոր ուղղություններով պետք է աշխատենք, ամեն ինչ պետք է անենք, որ ռազմական համագործակցություն իրականացվի, ով ուզում է նեղանալ ու լայնանալ։ Այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը։ 

«ԱՄՆ-ի համար «միջանցքը» հետաքրքիր է, նրանք ուզում են ՀՀ-ով մտնեն Եվրոպա, հետաքրքրված են միջինասիական երկրներով, որոնց հետ արդեն պայմանագրեր ունեն։ ՀՀ-ով ուզում են դուրս գալ Սև ծով։ ԱՄՆ-ն այնպես է անում, որ այդ ճանապարհից ՌԴ-ի ոտքը կտրվի։ Վերջապես պետք է մեր շահը սպասարկենք, եթե մեզ գազով են վախեցնում և պահում իրենց ենթակայության տակ՝ մի օր դրանից էլ պետք է հրաժարվենք, որ կարողանանք անկախ ապրել»,- ընդգծեց պատգամավորը։

 Հերմինե Միքայելյան

 Մանրամասները՝ տեսանյութում։ 

 

--00—ԱՊ