ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը, հաղորդում է Կրեմլը։
Կողմերը վերահաստատել են եռակողմ պայմանավորվածությունների խստիվ պահպանման անհրաժեշտությունը։
Հիշեցնենք, որ Բրյուսելում ապրիլի 6-ին նախատեսված է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի համատեղ հանդիպումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
--00--ԱՀ