ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News
ՏԱՍՍ գործակալությունը, հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը, հայտնում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Լեռնային Ղարաբաղ հակամարտությունը:
«Ադրադարձ է եղել երկկողմ բարեկամական հարաբերությունների հետագա ամրապնդման արդիական հարցերին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակին, Բելառուսում իրադրության զարգացմանն ու Աֆղանստանում կարգավորման հեռանկարներին»,- նշվում է հաղորդագրությունում։
Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։
Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։
Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
--00—ԼՄ