ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման հարցը: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Ռուսաստանի նախագահն ընդգծել է, որ իրավիճակը տարածաշրջանում կայունանում է, իսկ պայմանավորվածությունները, որոնք ամրագրվել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ, ընդհանուր առմամբ, հետևողականորեն իրագործվում են»,- ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ:
Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը հաստատել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման տարբեր հայեցակետերի համակարգումը շարունակելու պատրաստակամությունը, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:
--00--ԱՀ