ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News
Իտալիայի մշակույթի նախարար Դարիո Ֆրանչեսկինին առաջարկել է ուկրաինական Օդեսա քաղաքը անհապաղ ներառել համաշխարհային մշակութային ժառանգության ՅՈւՆԵՍԿՕ-ի ցուցակում, քանի որ այդ քաղաքին վտանգ է սպառնում:
«Օդեսան հիանալի քաղաք է, որի պատմությունը կապված է Իտալիայի հետ, և այժմ այդ քաղաքին ոչնչացում է սպառնում», -ասել է իտալացի նախարարը:
Ավելի վաղ նախարարը տեղեկացրել էր, որ Իտալիան կօգնի Մարիուպոլի թատրոնի շենքի վերանորոգման հարցում:
--00--ԱՀ