ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 19, 24news
Ուկրաինայի Օդեսա քաղաքը և դրա մերձակայքը գիշերը գնդակոծության են ենթարկվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի զինված ուժերի «Հարավ» օպերատիվ հրամանատարությունն իր Facebook-ի էջում հայտարարել է, որ Օդեսայի մարզում առնվազն 12 խաղաղ բնակիչ է վիրավորվել, այդ թվում՝ 1 իննամյա երեխա։ Եվս մեկ խաղաղ բնակիչ տուժել է Խերսոնի գնդակոծության հետևանքով։
«Հարավ» օպերատիվ հրամանատարությունը նշել է, որ ռուսական կողմը հարվածներ է հասցրել Սևաստոպոլի ծոցում տեղակայված նավերից և Ղրիմի թերակղզու ափերին տեղակայված հրթիռային համալիրներից։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ