Հրթիռային հարձակումից հետո հրդեհներ են բռնկվել Օդեսայում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 14, 24News

հչդ

Կիևում, Օդեսայում և Ուկրաինայի մի շարք շրջաններում երկուշաբթի գիշերը օդային տագնապ է հայտարարվել։ Այս մասին տեղեկանում ենք bbc.com-ից։

Ուկրաինայի Զինված ուժերի ռազմաօդային ուժերի պաշտոնական ներկայացուցիչ Յուրի Իգնատի խոսքով՝ հակաօդային պաշտպանության ուժերն արդեն մի քանի անօդաչու թռչող սարքեր են խոցել Օդեսայի վրայով։

Խոցված հրթիռների բեկորների անկման հետևանքով Օդեսայում մի քանի հրդեհ է բռնկվել, պայթյունից մի քանի տների պատուհաններ են կոտրվել, ասել է Օդեսայի շրջանային ռազմական վարչության նախագահ Օլեգ Կիպերը։ Նրա խոսքով՝ երեք մարդ վիրավորվել է։

--00—ԼՀ