ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Der Spiegel ամսագրին տված հարցազրույցում ասել է, որ Բեռլինը պատրաստ է դառնալ Մոսկվայի և Կիևի միջև խաղաղ համաձայնագրի երաշխավորը, որը «Ուկրաինային թույլ կտա ինքնուրույն պաշտպանել իրեն»։
«Պետք է զինադադար հաստատել, ռուսական զորքերը պետք է նահանջեն: Անհրաժեշտ է խաղաղ համաձայնագիր կնքել, որը թույլ կտա Ուկրաինային ապագայում պաշտպանել իրեն։ Մենք նրանց (Ուկրաինային-խմբ.) կվերազինենք այնպես, որ արդյունքում ապահովվի նրանց անվտանգությունը»,- ասել է նա։
Շոլցի կարծիքով, Գերմանիան պետք է պատասխանատվություն կրի համաեվրոպրական անվտանգության համար: Միաժամանակ, Գերմանիայի կառավարության ղեկավարը «արդարացված չի համարում» իր երկրի և ՆԱՏՕ-ի մասնակցությունը Ուկրաինական ճգնաժամի հարցում:
--00--ԿԿ