ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐ 11, 24News
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արմեն Էլբակյանի ծննդյան 65-ամյակի առթիվ:
«Հարգելի՛ պարոն Էլբակյան,
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 65-րդ տարեդարձի կապակցությամբ։
Դուք որպես դերասան և ռեժիսոր արժանիորեն վայելում եք մեր հանդիսատեսի սերն ու համակրանքը։ Ձեր ժողովրդականությունը Դուք վաստակել եք Ձեր տաղանդի և թատրոնին անձնվիրաբար ու տևականորեն ծառայելու շնորհիվ։
Կրկին շնորհավորելով հոբելյանի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ նորանոր ստեղծագործական հաջողություններ ի փառս հայ թատրոնի և մշակույթի»,- ասված է ուղերձում։