ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News
Ընդդիմությունը ո՛չ առաջնորդ ունի և ո՛չ էլ գաղափար, ինչի՞ են ուզում հասնել։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը։
Մեր զրուցակցի համոզմամբ՝ այսօր հենց իշխանությունն է ՀՀ անվտանգության առաջնային սպառնալիքը, քանի որ ոչինչ չեն կարողանում անել երկրի անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը պահելու համար։
Ըստ Պետրոսյանի՝ խաղաղություն չի լինելու, պետք է անվտանգության մասին մտածենք։
Նրա կարծիքով՝ ընդդիմության ցույցերը միայն լեգիտիմացնում են իշխանության գոյությունն ու գործունեությունը և ոչ ավելին, քանի որ մարդկության պատմության մեջ չկա մի օրինակ, երբ իշխանությունից հեռացված ուժը նորից վերադառնա և արդյունավետ դրսևորվի։
Մանրամասները՝ տեսանյութում։