ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 05:50–ի սահմաններում ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զ. Սարկավագի 125/2 շենքի դիմաց դի կա, հայտնում է shamshyan.com-ը։
Ոստիկաններն ու պարեկները նշված շենքի բակում հայտնաբերել են Երևանի բնակիչ, 59-ամյա Սիրանուշ Մ.-ի դին, ով, ըստ նախնական տեղեկությունների՝ ինքնասպանություն է գործել նշված շենքի 5-րդ հարկի շքամուտքի պատուհանից ցած նետվելու միջոցով:
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
--00--ԱՀ