ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News
Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի (ԱԶԲ) տնօրեն Պաոլո Սպանտիգատիին:
Ողջունելով հյուրերին՝ Լենա Նանուշյանն առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի տնօրենին COVID-19 համավարակի ընթացքում Հայաստանին ցուցաբերած աջակցության համար: Փոխնախարարը, կարևորելով ԱԶԲ-ի հետ համագործակցությունը, անդրադարձել է համատեղ իրականացվող ծրագրերին ու ռազմավարությանը։
Կողմերը քննարկել են ընթացիկ հարցերը, համատեղ ծրագրերի տեխնիկական և բովանդակային մանրամասները, ինչպես նաև անդրադարձել առողջապահության ոլորտի բարեփոխումներին:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Պաոլո Սպանտիգատին նշել է, որ Ասիական զարգացման բանկը պատրաստ է շարունակել սերտ փոխգործակցությունը Հայաստանի հետ:
--00--ԱՀ