ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 8, 24News
«Ընդդիմությունն այլ անելիք չունի, քան խորհրդարան վերադառնալը, վտանգներ մենք էլ ենք տեսնում, բայց խնդիրները Ֆրանսիայի հրապարակում չպիտի լուծվեն»,- այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանը՝ անդրադառնալով մեկ ամսից ավելի տևող ընդդիմության հանրահավաքներին և Արցախի հարցի վերաբերյալ հնչող մտահոգություններին:
«Տրամաբանական չէ մեկ ամիս բոյկոտել, հետո գալ խորհրդարան և պարտադրել սեփական օրակարգը, ընդդիմությունը սեփական օրակարգը բերելու քաղաքական կշիռ չունի: Ընդդիմությունն իր հարցերը նախարարներին կարող է խորհրդարանում տալ, ոչ թե գնա նախարարության շենքերի դիմաց ակցիաներ անել: Արցախի հարցը հայտարարություններով չի լուծվելու, չպետք է քաղաքական լարվածություն ստեղծել»,- ավելացրեց պատգամավորը:
Մանրամասները՝ տեսանյութում։