ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News
Ընդդիմությունը թող գա ու Նիկոլ Փաշինյանին հարցեր տա, ոչ թե փախչի։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց ԱԺ պատգամավոր, Պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը։
Մելքոնյանի համոզմամբ, հանձնաժողովը կքննի պատերազմի բոլոր մանրամասներն ու պարտության պատճառները, բոլորը գալու են և իրենք հարցեր են տալու, իսկ վերջում մեղավորները պատասխանատվության են ենթարկվելու։
Դիմելով ընդդիմության ներկայացուցիչներին՝ Մելքոնյանը նշեց, որ նրանք փախել են հանձնաժողովից, փոխարենը պետք է գային և վերահսկեին, որպեսզի կեղծիքներ չլինեն։
Մանրամասները՝ տեսանյութում։