ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 20, 24News
ՀՀ-ին ճշմարտություն է պետք, միշտ պահանջում եմ, որ ՀՀ 4 ղեկավարներն էլ պետք է բացեն ու ասեն ճշմարտությունը, հակառակ դեպքում՝ ՀՀ-ում քաոսը շարունակվելու է: Այս մասին 24TV-ի եթերում ասել է հասարակական գործիչ Կարին Տոնոյանը:
Նրա խոսքով՝ 4 ղեկավարն էլ պետք է խոսեն ու ասեն, թե ովքեր են իրենց կառավարում, ինչ է կատարվում իրականում, ի վերջո, այս ժողովուրդն այսքան ցավից հետո իրավունք ունի իմանալու, թե ինքը ու՞մ զոհն է:
Անդրադառնալով Նիգավանում հնչած կրակոցներին ու դրանց հետևանքով զոհերին՝ Տոնոյանը նշել է, որ այսպիսի ատելության ֆոնին սպասելի էր սա: «Եվ վիճակն ավելի է վատանալու մեր երկրում, եթե իշխանությունը չհասկանա, որ ժամանակն է՝ ինքը հեռանա»,- ասել է Տոնոյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: