ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News
Արցախցի երիտասարդ Նժդեհ Իսկանդարյանը մեկն է նրանցից, ովքեր անընդհատ բարձրաձայնում են արցախցիների խնդիրները տարատեսակ հանդիպումների, ակցիաների և համաժողովների ընթացքում։ Որքան էլ համապատասխան կառույցները հանդիպումներ են կազմակերպում և փորձում ուսումնասիրել արցախցիներին վերաբերող սոցիալական խնդիրները, փաստերն արձանագրում են՝ օր օրի ավելի է դժվարանում լուծել կեցության ու ապրելու համար անհրաժեշտ հարցերը։
Շուտով մասնակիորեն կդադարեցվի արցախցիներին տրվող «40+10» հազար աջակցությունը, ինչի հետևանքները քաոսային են լինելու։ «Ինչպե՞ս է ստացվում, որ աշխատասեր արցախցուն ներկայացնում են որպես աջակցության սպասող մարդու։ «40+10» հազար աջակցությունը պետք է գործի այնքան ժամանակ, մինչև արցախցիներն ապահովվեն բնակարաններով»,-նշում է Նժդեհն ու հավելում. «Շատ ուղիղ ասել եմ՝ արցախցիների սոցիալական խնդիրները չլուծվելու դեպքում դուրս ենք գալու փողոց»։ Անկախ խնդիրներից՝ լիահույս է Նժդեհը՝ Արցախ վերադարձ լինելու է, չնայած օրվա իշխանությունների համար Արցախի էջն արդեն փակված է։
Արցախցիների խնդիրդների, Բաքվում ընթացող կեղծ դատավարությունների, աջակցության ծրագրերի և ապագայի տեսլականի մասին առավել մանրամասն՝ 24News «Մարդիկ Արցախից» հաղորդաշարի այսօրվա թողարման շրջանակում։
Մանրամասները՝ տեսանյութում։
Մարիաննա Բաղունց
--00—ԱՊ