ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 23, 24News
Արթուր Վանեցյանի՝ մանդատից հրաժարվելու քայլն առաջին հերթին ուղղված էր հենց իր գործընկերներին: Նա, ըստ էության, ձիու քայլ արեց՝ իր գործընկերների առջև բարձրացնելով հետևյալ հարցը՝ ես պատիվ ունեմ, դո՛ւք պատիվ ունե՞ք: Այս մասին 24TV-ի եթերում ասել է «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը:
Նրա խոսքով՝ խորհրդարանական ընդդիմությունը վերջին երեք ամիսների ընթացքում զբաղված էր ինքնաոչնչացմամբ, և այստեղ նրանք հաջողություններ են գրանցել:
«Նրանք, ունենալով լեգիտիմ մանդատներ, կարող էին օրենսդիր մարմնում հաշվետվություն պահանջել գործադիր իշխանությունից և վերահսկողություն իրականացնել, բայց գերադասեցին փակել իրենց գրասենյակների դռները, դուրս եկան փողոց՝ այս իշխանությանը հեռացնելու»,-նշել է Նորիկյանը:
Բանախոսն անդրադարձել է նաև թեմային առնչվող այլ ուշագրավ հարցերի:
Մանրամասները՝ տեսանյութում: