ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 8, 24News
Իրանը չի բանակցի ԱՄՆ-ի հետ, քանի որ Վաշինգտոնը մտածում է միայն իր շահի մասին։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին։
«Որոշ անբարեխիղճ կառավարություններ բանակցում են ոչ թե խնդիրները լուծելու, այլ սեփական շահերը պարտադրելու համար: Իրանի Իսլամական Հանրապետությունը, անշուշտ, չի արդարացնի նրանց ակնկալիքները»,- ասել է նա Իրանի պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ՝ ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նամակին, որով առաջարկում էր բանակցություններ վարել Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ։
Խամենեին ասել է, որ Արևմուտքի կողմից երկակի ստանդարտների կիրառումը ոչ ավել, քան քաղաքակրթության խայտառակություն է: Նա հավելել է, որ անհնար է ճանաչել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստական Գերմանիայի հանցագործությունները և միաժամանակ հերքել Գազայի հատվածում իսրայելցիների հանցագործությունները։
--00—ՅՄ