ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 1, 24News
Մեր երկրում ատելության խոսք գլխավոր տարածողը, ժողովրդին սևերի ու սպիտակների բաժանողը Նիկոլ Փաշինյանն է։ Այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, ում այսօր իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հետ կանչեց ԱԺ փոխնախագահի պաշտոնից։
«Հիշու՞մ եք, որ ասում էր ընդդիմության առաջնորդներին պետք է բռնեմ՝ շինեմ, ԱԺ ամբիոնից հայտարարում էր՝ ասֆալտին կփռեմ, թաթիկները կկտրեմ, մուրճը վերցրել՝ հելել էր ընտրություններին։
Երբ խոսում են ատելության խոսքի տարածումից, թող նայեն իրենց դավաճան առաջնորդին ու տեսնեն, թե ով է ատելության խոսքի տարածումը։ Իսկ առհասարակ, եթե իրենց թվում է, որ Ալեն Սիմոնյանը կարող է վիրավորել «Հայաստան» դաշինքի կին պատգամավորներին, սխալվում են»։
Ըստ Իշխան Սաղաթելյանի, սա «քաղաքական ճղճիմ հետապնդում է», - հավելեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00--ԱՀ