ԵՐԵՎԱՆ, Հուլիսի 7, 24News
ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռալանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերն աշխատանքային այցով Գորիսում էր, հայտնում են Գորիսի համայնքապետարանից։
«Դեսպանը հանդիպել է Գորիս համայնքի ղեկավարին: Հանդիպման շրջանակներում Ջոն Գալագերը ներկայացրել է սոցիալական ձեռներեցության զարգացմանը միտված և տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերի մասին:
Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը խոսել է տեղական տնտեսությունների զարգացմանն ուղղված համայնքային նախաձեռնություններից, առկա խնդիրներից: Հանդիպումը ճանաչողական բնույթ է կրել»,- նշված է հաղորդագրությունում:
--00--ԶՀ