ԵՐԵՎԱՆ, Հուլիսի 13, 24News
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակի տեղակալ Ֆարհան Հակը դրական է համարել Ստամբուլում ուկրաինական և ռուսական հացահատիկի, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնությունից պարարտանյութերի արտահանման շուրջ բանակցությունները։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
Ավելի վաղ նա հայտարարել էր, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Ստամբուլի բանակցությունների հետ կապված ելույթ կունենա մամուլի համար։
--00--ԶՀ