Անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին․ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է հայամետ օրինագծեր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 14, 24News

․

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է 2023թ.-ի Ազգային պաշտպանության վավերացման ակտ օրենքում ԱՄՆ Կոնգրեսի հայկական հանձնախմբի անդամների ներկայացրած բոլոր չորս փոփոխությունները, տեղեկացնում է ANCA-ն։

1) Ադրբեջանի ռազմական հանցագործությունների հետաքննության պահանջ,

2) Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիներին անհապաղ ազատ արձակելու կոչ,

3) Հորդորում է ներկայացնել Կոնգրեսին Ազատության աջակցման ակտի 907-րդ բանաձևի չեղարկման մանրամասները: Բացի այդ, զեկույցը պետք է պարունակի տեղեկություն այն մասին, թե արդյոք Ադրբեջանի կառավարությանն ուղղված անվտանգության ոլորտի աջակցությունը չի խաթարում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը:

4) Թուրքիային ամերիկյան F-16 կործանիչների և F-16 արդիականացման սարքավորումների վաճառքի սահմանափակում։

--00--ԱՀ