ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 25, 24News
«Թուրքիան ու Ադրբեջանը նույն աշխարհաքաղաքական հարթակի վրա են գտնվում, գործում են, որպես մեկ պետություն։ Անգրագիտություն և ինքնախաբեություն է ասելը, որ հայ- թուրքական գործընթացում Ադրբեջանը ներառված չէ»,- այս մասին 24News-ին ասաց ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը՝ անդրադառնալով Մևլյութ Չավուշօղլուի այն հայտարարությանը, որ հայ- թուրքական կարգավորման գործընթացը եռակողմ գործընթաց է՝ ներառված է Ադրբեջանը և եթե ՀՀ-ն տարածաշրջանային խաղաղություն է ուզում, ապա պետք է հստակ քայլեր անի, այդ թվում՝ Զանգեզուրի նախագծի խաղաղության պայմանագրի վերաբերյալ:
«Թուրք-ադրբեջանական տանդեմն ատրճանակը դրել է մեր ծոծրակին և ասում՝ պետք է անվտանգային բանալիները տաք՝ Սյունիքով անցնող ճանապարհ և այլն: Չի կարելի խաղաղություն գնել, ժամանակ ձգել քո տարածքների, ինքնիշխանության հաշվին, դա բերելու է առավել ծանր հետևանքների»,- ավելացրեց Աբովյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։