ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 25, 24News
Նոր վտանգավոր ռազմական փուլ է սկսվում. Թուրքիայի և Ադրբեջանի համար ոչինչ ավարտված չէ։ 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում այս տեսակետն է հայտնել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը՝ անդրադառնալով Կարսում անցկացվելիք ադրբեջանաթուրքական համատեղ զորավարժություններին։
Ըստ Աբովյանի՝ իրավիճակը շատ վտանգավոր է, և պետք է սթափ գնահատել այն։
Ընդդիմադիր գործիչն իշխանություններին կոչ է անում չհանգստացնել ժողովրդին՝ ընդգծելով, որ Թուրքիան ու Ադրբեջանը բացահայտ տարածքային հավակնություններ ունեն ՀՀ-ի նկատմամբ։
Շարունակությունը՝ տեսանյութում։
--0--ԿԿ