ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 25, 24News
Իրանի հոգևոր առաջնորդը նաև ՀՀ-ին էր զգուշացնում, որ հանկարծ չգնա այդպիսի քայլի: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց արևելագետ, տարածաշրջանային փորձագետ Արմեն Պետրոսյանը։
Պետրոսյանի համոզմամբ՝ ներկայումս մենք մոտ չենք Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքմանը, և ընդհակառակը էլ ավելի հեռանում ենք դրանից։ Ըստ Պետրոսյանի՝ խաղաղության պայմանագիրը կկնքվի այն ժամանակ, երբ ՀՀ-ն գնա զիջումների։
Փորձագետի պնդմամբ պետք չի կարծել, թե Ադրբեջանը պատրաստվում է որևէ զիջումների գնալ, Բաքուն վայելում է Թուրքիայի հովանավորությունը, որը ամեն բան անում է նրա ազդեցությունը ամրապնդելու և ադրբեջանամետ որոշումներ կորզելու համար։ Մեր զրուցակցի պնդմամբ Ադրբեջանը ներկայումս շատ ավելի հակառուս է, քան նույնիսկ Վրաստանը։
--00--ԱՀ