ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 3, 24News
Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին դիմել է Հայաստանին ու Ադրբեջանին: Նա կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղում։ Այս մասին 1lurer.am-ի հաղորդմամբ՝ փոխանցում է Mehr գործակալությունը:
Խամենեին զգուշացրել է, որ ահաբեկիչները չպետք է տեղակայվեն Իրանի սահմանին մոտ, և եթե Իրանը «վտանգ զգա, ապա վճռական պատասխան կտա»:
Հիշեցնենք, որ Իրանը տանկեր ու այլ զրահատեխնիկա է տեղակայել երկրի հյուսիսարևմտյան հատվածում՝ Հայաստանի ու Ադրբեջանի հետ իր սահմանները պաշտպանելու նպատակով: Բացի այդ, Թեհրանը ՀՕՊ համակարգերի մասնակցությամբ լայնածավալ զորավարժություններ է անցկացրել:
Իրանական կողմը հայտնել է, որ ջանքեր է գործադրում ոչ միայն հրադադար, այլև՝ խաղաղություն հաստատելու ուղղությամբ:
Աղբյուրը՝ 1lurer.am։
--00—ՄՀ