ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7, 24News
Ոստիկանության Արմավիրի բաժնի պարեկապահակետային ծառայողները ստացել էին տեղեկություն, որի հիման վրա Արմավիրի քննչական վարչությունում նախաձեռնվել էր քրեական վարույթ:
Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի և Արմավիրի մարզային վարչությունների գործընկերների հետ համատեղ Արմավիրի բաժնի ոստիկաններն օրերս զննություն կատարեցին Այգեշատ գյուղի բնակիչ, 69-ամյա մի տղամարդու տնամերձ հողամասում:
Հայտնաբերվեց կանեփանման 44 բույս, իսկ տանտերը ներկայացրեց կանեփանման չորացված-մանրացված մոտ 15 գրամ զանգված:
Ըստ տանտիրոջ` զանգվածը կանեփից պատրաստած թմրանյութ է, որը ստացել էր իր աճեցրած կանեփից` անձամբ օգտագործելու համար:
Թմրանյութի հանդեպ սերը տարիք չի հարցնում:
Հանգամանքները պարզվում են:
--00—ԶՀ