ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7, 24News
Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին գրում է shamshyan.com-ը։
Ժամը 15։50-ի սահմաններում Volkswagen ID4X մակնիշի ավտոմեքենան Մյասնիկյան պողոտայում վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող կին հետիոտնին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի և վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ։
Վրաերթի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ավտոմեքենան տեղափոխվում է Պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և մահացածի ինքնությունը։
--00—ԶՀ