ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News
Հայաստանի ու Ադրբեջանի միջև հումանիտար հրադադարի հաստատումը կարևոր քայլ է իրավիճակի հանդարտեցման ճանապարհին: Այս մասին թվիթերյան իր էջում գրել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը:
«Ես կոչ եմ անում կողմերին պահպանել հրադադարի ռեժիմը և խուսափել հետագա բռնություններից ու խաղաղ բնակիչների համար վտանգներ ստեղծելուց: Առանց նախապայմանների բանակցությունները պետք է վերսկսել անհապաղ»,- գրել է նա:
--00--ԱԹ