ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, 24News
Հայաստան ժամանած ՀԱՊԿ առաքելությունը սահմանին լարվածության թուլացման վերաբերյալ առաջարկներ է մշակել։ Այս մասին հայտնում են ՀԱՊԿ միացյալ շտաբի մամուլի ծառայությունից։
Պատվիրակության ղեկավար Անատոլի Սիդորովը նախարար Սուրեն Պապիկյանին տեղեկացրել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանի առանձին հատվածներում ստեղծված իրավիճակի ուսումնասիրության հիմնական եզրակացությունների և համապատասխան միջոցառումների մասին: Կառուցողական հանդիպում էր։
ՀԱՊԿ առաքելության ներկայացուցիչները մեկնել են Մոսկվա։
--00—ԻԴ