Ինչու է Հայաստանը հրաժարվում հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ առաքելության տեղակայումից 

 ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17, 24News

դ

Ադրբեջանական ագրեսիայից հետո ՀԱՊԿ փաստահավաք առաքելություն է ժամանել Հայաստան: Մենք ակնկալում էինք քաղաքական գնահատական և ՀԱՊԿ մեխանիզմների գործարկում,- այդ մասին ТАСС-ին տված հարցազրույցում հայտնել է հատուկ հանձնարարություններով ՀՀ դեսպան Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու է Հայաստանը հրաժարվում ՀԱՊԿ առաջարկներից․



«Բայց այդ ամենը տեղի չունեցավ։ Կան չլուծված խնդիրներ։ Մենք բաց և անկեղծ ենք խոսում մեր խնդիրների մասին և շարունակում ենք կանխատեսելի լինել մեր գործընկերների համար․ մեր խնդիրն է պաշտպանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը»,- նշել է Մարուքյանը։ 

--00—ՍՊ