ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16, 24News
Ռուս սահմանապահները Հայաստանում ՀԱՊԿ առաքելության առաջապահ խմբին տեղեկացրել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին։ Այս մասին ասել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը։
«Իրավիճակի տեսլականը և կատարվողի մասին օպերատիվ տեղեկատվություն ստացանք մեր սահմանապահներից, ովքեր ի թիվս այլոց ծառայում են սահմանին և մասնակցում ՀՀ պետական սահմանի առանձին հատվածների պաշտպանությանը», - ասել է Սիդորովը Հայաստանում ՌԴ ԱԴԾ սահմանային վարչության պետ Ռոման Գոլուբիցկու հետ աշխատանքային հանդիպումից հետո։
--00—ԻԴ