ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News
Այսօր Գեղարքունիքի մարզում նախատեսված հանդիպմանը մասնակցում էին ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններն ու լրատվական ծառայությունների աշխատակիցները։ Սահմանամերձ հատվածներում կազմակերպված շրջայցից հետո տեղի ունեցավ հարցուպատասխան դիվանագետների, Գեղարքունիքի մարզպետի, ԳՇ պետի տեղակալի և պաշտոնատար այլ անձանց մասնակցությամբ։
ԳՇ պետի տեղակալը քննարկման ընթացքում նշեց, որ Գեղարքունիքում մարտական դիրքեր ենք կորցրել, որոնք դրանք մեր բնակավայրերի վրա են կախված։ Բարձրաստիճան զինվորականը հավելեց նաև, որ ադրբեջանական վերջին ագրեսիայից ամենամեծ տարածքային կորուստը Ջերմուկում ենք ունեցել։
--00—ԱՊ