ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News
Մեր տեղեկություններով, նախօրեին Հայոց Հայրապետը կրկին հանդիպել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին: Զրուցակիցները քննարկել են երկրի նախկին երեք նախագահների կողմից օրերս արված հայտարարությունները և դրանց հնարավոր ազդեցության խնդիրը սեպտեմբերի 23-ին Մայր Աթոռում` Կաթողիկոսի և Հայաստանի ու Արցախի նախկին նախագահների մասնակցությամբ սկիզբ առած գործընթացի հետագա ընթացքի վրա: Այս մասին գրում է Live Yerevan-ը։
Զրույցի ընթացքում Կաթողիկոսն իր համաձայնությունն է հայտնել Լևոն Տեր-Պետրոսյանի` Հանրային հեռուստաընկերության եթերում հնչեցրած որոշ թեզերի հանդեպ` նշելով, որ իշխանափոխության խնդիրն իր համար էլ միանշանակ չէ:
Վեհափառը բողոքել է, որ այդ հարցում իր վրա մեծ ճնշում են գործադրում ընդդիմադիր հայացքներ ունեցող եպիսկոպոսները: Նույնաբովանդակ զրույց Կաթողիկոսն ունեցել է նաև վարչապետ Փաշինյանի հետ:
Այդ մասին Նիկոլ Փաշինյանը երկու օր առաջ տեղեկացրել է իր թիմակիցներին` խորհրդարանում կայացած փակ հանդիպման ժամանակ:
--00—ԱՊ