ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30, 24News
Կիևը ՆԱՏՕ-ին արագացված կարգով անդամակցելու դիմում է ներկայացրել, ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այդ մասին հայտարարել է Ուկաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի նիստից հետո։
«Դե-ֆակտո մենք արդեն անցել ենք դեպի ՆԱՏՕ տանող մեր ճանապարհը։ Դե- ֆակտո մենք արդեն ապացուցել ենք մեր համատեղելիությունը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի չափանիշներին։
Դե-ֆակտո, Ուկրաինան այսօր հայտ է ներկայացնում, որպեսզի դա դառնա դե-յուրե։ Արագացված կարգով»,- իր տեսաուղերձի ժամանակ նշել է Զելենսկին և ուղիղ եթերում ստորագրել դիմումը։
--00—ԻԴ