ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 15, 24News
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Ուկրաինային հասկացրել են, որ նա չի կարող անդամակցել ՆԱՏՕ-ին։ Ըստ նրա՝ ուկրաինացի ժողովուրդը նույնպես սկսում է դա հասկանալ։
Այս մասին հայտնում է РБК-Украина-ն՝ հղում անելով Joint Expeditionary Force կոնֆերանսի ժամանակ նրա հայտարարությանը։
«Հասկանալի է, որ Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ չէ: Մենք ադեկվատ մարդիկ ենք, հասկանում ենք: Տարիներ շարունակ մենք լսել ենք իբր բաց դռների մասին, բայց նաև լսեցինք, որ չենք կարող մտնել այնտեղ: Եվ դա ճիշտ է, մենք պետք է խոստովանենք: Ես ուրախ եմ, որ մեր ժողովուրդը սկսում է դա հասկանալ և հույսը դնել իր և իր գործընկերների վրա, որոնք մեզ օգնում են»,- ասել է նա։
--00—ՀԶ