ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News
ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը հայտարարություն է տարածել, որում ասված է․
«Մեծ Բրիտանիայի կառավարությունը ողջունում է Ադրբեջանի կողմից 17 հայ ռազմագերիների ազատ արձակումը։ Դա կարևոր մարդասիրական քայլ է։ Մենք շարունակում ենք խրախուսել երկու կողմերին բոլոր չլուծված հարցերը կարգավորել դիվանագիտական միջոցներով, ներառյալ անհայտ կորածների ճակատագրի վերաբերյալ քննարկումը և ապահովել մնացած բոլոր ռազմագերիների վերադարձը»:
--00—ԶՀ