Բաքվից հայտարարում են՝ պարտավորված չեն ազատ արձակել Արցախի գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարությանը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, 24News

ս
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, թե պարտավորություն չունեն ազատ արձակել օկուպացված Արցախի ապօրինի գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարությանը․

«Ինչ վերաբերում է ռազմագերիների վերադարձին, ապա Ադրբեջանը որևէ պարտավորություն չունի ազատ արձակել նրանց»,- ասել է այդ երկրի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն։ 
 

Նշել են, թե Ադրբեջանը «Հայաստանին է փոխանցել բոլոր ռազմագերիներին»։

-00—ՍՊ