ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News
ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանի ու նրա հետ փոխկապակցված անձանց դեմ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով հայցն ընդունվել է Հակակոռուպցիոն դատարանի վարույթ։ Այս մասին հայտնում է armeniasputnik.am-ը։
Դատախազությունից ուղարկված հայցադիմումը մակագրվել է դատավոր Աշխեն Ղարսլյանին։
Դատարանում` Աշխեն Ղարսլյանի նախագահությամբ, առաջիկայում կմեկնարկի Միհրան Պողոսյանից ու նրա հետ փոխկապակցված ևս 7 անձից ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին դատավարությունը։
Միհրան Պողոսյանի նկատմամբ հարուցված քրեական գործի համաձայն` նախկին պաշտոնյան ապօրինի ձեռնարկատիրական գործունեության արդյունքում 568 830 000 մլն դրամի կամ շուրջ 1.3 մլն դոլարի չարաշահում է կատարել` հարկեր չվճարելով։ Իսկ հետոայդ գումարները «լվացել է» իր հետ կապված ընկերությունների միջոցով` դրանք ձևակերպելով որպես փոխառություններ։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։
--00—ԻԴ