ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News
ՌԴ խաղաղապահ զորախումբը շարունակում է իր առջև դրված խնդիրների կատարումը Լեռնային Ղարաբաղում, և ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել, այդ մասին հայտնուն է ՌԴ ՊՆ-ն:
«Շուշի-Լաչին երթուղու երկայնքով ուղեկցվել է Ադրբեջանի Հանրապետության 2 ավտոշարասյուն։
Մարտակերտի շրջանում և Լաչինի միջանցքում պարեկություն է իրականացվել 2 երթուղիներով։
Օրվա ընթացքում սակրավորները մաքրել են 0,5 հա տարածք,- նշվում է հաղորդագրությունում:
--00—ԼՄ