ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News
ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ Լեռնային Ղարաբաղի տարածքում շարունակվում են ականազերծման աշխատանքները: ՌԴ ՊՆ-ի գործողության ընթացքում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումները Լեռնային Ղարաբաղում մաքրել են ավելի քան 300 հա տեղանք, ավելի քան 120 կիլոմետր ճանապարհ և 505 շենք-շինություն: Հայտնաբերվել և վնասազերծվել է ավելի քան 12 հազար պայթյունավտանգ առարկա:
Ըստ գերատեսչության՝ պայթուցիկ օբյեկտներից տարածքն ականազերծելու և մաքրելու ընթացքում ռուս խաղաղապահներն օգտագործում են ժամանակակից ռոբոտատեխնիկական համալիրներ, որոնք թույլ են տալիս լեռնային տեղանքներում ապահովել ականազերծման բարձր տեմպ:
Հայտնաբերված պայթյունավտանգ առարկաները և չպայթած զինամթերքը դուրս են բերվում և ոչնչացվում հատուկ սարքավորված զորավարժարանում։ Այն զինամթերքը, որ հնարավոր չէ տարհանել, ոչնչացվում է տեղում՝ պահպանելով անվտանգության կանոնները։
--00—ԼՄ