Ալեն Սիմոնյանը կընդունի Արցախի պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

145

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը քիչ անց խորհրդարանում կընդունի մոտ մեկ շաբաթ առաջ Երևան ժամանած Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությանը։

Հիշեցնենք՝ արցախցի պաշտոնյաները Երևան էին եկել Պրահայի քառակողմ հանդիպումից հետո, երբ Ստեփանակերտում բողոքի ցույցեր սկսվեցին։

Նրանք հայտարարել էին, թե գալիս են ստեղծված իրավիճակը Նիկոլ Փաշինյանի հետ քննարկելու, սակայն պատվիրակության կազմից Փաշինյանը հոկտեմբերի 12-ին ընդունել էր միայն Արայիկ Հարությունյանին։ 

Ուշագրավ է, որ հանդիպման արդյունքների մասին կողմերը պաշտոնական հաղորդագրություն չեն տարածել։

--00—ԻԴ