ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 4, 24News
Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Աստանայում հանդիպել է ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի 55-րդ նիստի մասնակիցների հետ, հայտնում է golos-naroda.kz-ը։
Երկրի ղեկավարն ընդգծել է, որ օպերատիվ և վերլուծական տեղեկատվության ժամանակին փոխանակումը թույլ է տալիս բարձրացնել տարածաշրջանային անվտանգության մարտահրավերներին և սպառնալիքներին դիմակայելու արդյունավետությունը, նպաստում է երկրների ազգային շահերի պաշտպանության համար համակարգված մոտեցումների մշակմանը:
Հանդիպմանը մասնակցել են Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի պատվիրակությունների ղեկավարները, ինչպես նաև ԱՊՀ գործադիր կոմիտեի և Հակաահաբեկչական կենտրոնի ղեկավարները:
--00—ԼՀ