ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News
Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ամերիկայի Հայկական Համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանին, Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունիին, այլ ներկայացուցիչների և Միչիգան նահանգի խորհրդարանի անդամ Մարի Մանուկյանի հետ: Հայտնում են գլխավոր հանձնակատարի գրասենյակից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են համագումարի գործունեությունը, մասնավորապես՝ Հայաստանի արևելյան սահման Ադրբեջանի ներխուժման ուղղությամբ տարվող աշխատանքները:
Քննարկվել են Ադրբեջանի պատերազմական հացագործությունների միջազգային դատապարտմանը և ԱՄՆ ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի Հայաստան կատարած այցին վերաբերյալ թեմաներ։
--00--ԱՀ