ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News
Արտաքին ուժերի փորձերը՝ դուրս բերել ՌԴ խաղաղապահներին Հարավային Կովկասից, միտված են տարածաշրջանի ապակայունացմանը: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Հիմա տարածվում են մերկապարանոց հայտարարություններ առ այն, որ Ռուսաստանը չի կատարում Հայաստանի նկատմամբ ունեցած անվտանգային պարտականությունները: Այս առթիվ ցանկանում եմ հիշեցնել, որ հենց մեր երկիրը 2020-ին կանգնեցրեց պատերազմը, ուղարկեց խաղաղապահներին, որոնք տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատեցին: Նրանք մինչև այսօր վճռորոշ ներդրում են ունենում Երևանի և Բաքվի միջև ռազմական միջադեպերի հաղթահարման հարցում: Արտաքին ուժերի փորձերը, դուրս բերել մեր խաղաղապահներին, ուղղված են տարածաշրջանի ապակայունացմանը», - ասել է նա:
--00--ԱՀ