ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ չկա, Լաչին չկա, «Նոյեմբերի 9-ի» փաստաթղթում չկատարված կետեր կան․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 31, 24News

2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությունն ամբողջական փաստաթուղթ է։ Այնտեղ կետեր կան, որոնք անհնարինության աստիճան չեն կատարվել։ Օրինակ՝ ԼՂ-ում ռուս խաղաղապահներ չկան, Լաչինի միջանցք չկա, էլի բազմաթիվ հանգամանքներ։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Նոյմբերի 9-ի հայտարարության մեջ նշված է, որ անվտանգությունը երաշխավորում է Հայաստանը։ ՀՀ-ն երբեք իր որևէ տարածքի նկատմամբ իրավահազորության սահմանափակմանը չի համաձայնել»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ